Օգոստոսի 5-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին արևելյան և հարավ-արևելյան քամու ուժգնությունը կհասնի 15-18 մ/վ-ի։
Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ էապես չի փոխվի։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամու ուժգնությունը կհասնի 12-15 մ/վ-ի։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +35+37 աստիճան։
