Հակակոռուպցիոն քրեական դատարան է մուտք գործել Երևանի ՔՊ֊ական քաղաքապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Կամո Արեյանի` մեկ այլ անձի հետ համատեղ քրեական հերթական գործը (մեղադրանքը` ստորև)։

Հեղափոխությունից 9 տարի անց ներկայացված սույն գործը ևս ամենայն հավանականությամբ որևէ պատճառով կկարճվի։

Կամո Առաքելի Արեյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա , 2003-2009 թվականներին զբաղեցնելով Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալի պաշտոնը և միաժամանակ հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի նախագահ, ՀՀ կառավարության՝ 2002 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1788-Ն որոշմամբ հաստատված՝ «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ» սահմանված դրույթների ուժով հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով՝  կատարել է պաշտոնեական կեղծիք և խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Երևան քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից պաշտոնական լիազորություների անցմանը և լիազորություններից ակնհայտորեն դուրս եկող գործողությունների կատարմանը, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին. պետության կողմից ստեղծված «Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ դպրոց» ՊՈԱ կազմակերպությունը զրկվել է դպրոցին անհատույց օգտագործման համար տրամադրված, դեռևս Խորհրդային տարիներին կառուցված դպրոցի սպասարկման համար անհրաժեշտ կենսական նշանակություն ունեցող հողամասից, խաթարվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասերը օրենսդրությամբ սահմանված կարգով օտարելու ընթացակարգը, պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադիրը զրկվել է իրեն պատկանող անշարժ գույքը սեփական հայեցողությամբ օգտագործելու իրավունքից, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության համար անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ’ Հայաստանի Հանրապետությունը զրկվել է 105.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողամասի սեփականության իրավունքից:

Նաիրա Երվանդի Տեր-Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,  2007 թվականին զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՊՓԲԸ գլխավոր մասնագետի պաշտոնը և միաժամանակ հանդիսանալով հանձնաժողովի քարտուղար, տեղական ինքնակառավարման մարմնում առանձին լիազորությամբ հանդիսանալով իշխանության ներկայացուցիչ, ինչպես նաև կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք և խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Երևան քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից պաշտոնական լիազորություների անցմանը և լիազորություններից ակնհայտորեն դուրս եկող գործողությունների կատարմանը, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին. պետության կողմից ստեղծված «Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N3 հատուկ դպրոց» ՊՈԱ կազմակերպությունը զրկվել է դպրոցին անհատույց օգտագործման համար տրամադրված, դեռևս Խորհրդային տարիներին կառուցված դպրոցի սպասարկման համար անհրաժեշտ կենսական նշանակություն ունեցող հողամասից, խաթարվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասերը օրենադրությամբ սահմանված կարգով օտարելու ընթացակարգը, պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադիրը զրկվել է իրեն պատկանող անշարժ գույքը սեփական հայեցողությամբ օգտագործելու իրավունքից, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության համար անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ Հայաստանի Հանրապետությունը զրկվել է 105.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողամասի սեփականության իրավունքից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *