Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 4-ին որոշում է ստորագրել, որով Արսեն Միխայլովն ազատվել է վարչապետի օգնականի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վարչապետի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն
Միխայլովին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է համապատասխան որոշման մեջ։
Հիշեցնենք, որ նա այդ այդ պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականի մարտի 29-ից։
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
