Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունիեսը հայտարարել է, որ ամռան սկզբից ի վեր երկրում անտառային հրդեհների առաջացմանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 402 մարդ, այդ թվում՝ 156 անչափահաս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Այսօրվա դրությամբ անվտանգության ուժերի աշխատակիցները ձերբակալել են 402 մարդու՝ կապված դիտավորյալ կամ չկանխամտածված հրկիզումների հետ», – ասել է նա մամուլի ասուլիսում։

ՆԳ նախարարության տվյալներով՝ ամռան սկզբից երկրում գրանցվել է 14 000 բռնկում, հրդեհներից ոչնչացվել է 120 000 հեկտար հողատարածք։

16 դեպարտամենտում գործում է տապի հետ կապված եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ։ Օդերևութաբանների տվյալներով՝ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը կպահպանվի մինչև օգոստոսի 7-ը։

Վարի դեպարտամենտում արդեն երկու շաբաթ է՝ հրդեհ է մոլեգնում, որի մարման աշխատանքներն իրականացնում է 1000 հրշեջ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *