2025-2026 թվականներին Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով պետական դավաճանության հանցանքի կատարման համար կայացվել է 4 դատավճիռ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես՝

1. 2025 թվականի դեկտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կայացրած դատավճռով անձը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ նշանակվել է 15 տարի ժամկետով ազատազրկում, ինչպես նաև որպես լրացուցիչ պատիժ՝ զինվորական կոչումից զրկում։

2. 2026 թվականի մարտի 3-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կայացրած դատավճռով անձը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ նշանակվել է 15 տարի ժամկետով ազատազրկում։

3. 2026 թվականի մարտի 10-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կայացրած դատավճռով անձը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ նշանակվել է 15 տարի ժամկետով ազատազրկում։

4. 2026 թվականի հունիսի 26-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կայացրած դատավճռով անձը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ նշանակվել է 16 տարի ժամկետով ազատազրկում, ինչպես նաև գույքի բռնագրավում՝ ավելի քան 20 հազար ԱՄՆ դոլարի չափով։

Այսպիսով, նշված ժամանակահատվածում պետական դավաճանության համար մեղավոր ճանաչված 4 անձանց նկատմամբ դատարանները նշանակել են 15-16 տարի ժամկետով ազատազրկում, որոնցից մեկ դեպքում կիրառվել է զինվորական կոչումից զրկում, իսկ մեկ դեպքում՝ գույքի բռնագրավում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *