Սեպտեմբերի 25-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, հաջողություններ մաղթել և վստահություն հայտնել, որ առկա սերտ համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ընդգրկելով նոր ուղղություններ։

Կողմերն ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական ու ռազմավարական հարաբերությունների կարևորությունը։

Քննարկվել են ծառայողների վերապատրաստման, քաղաքացիական պաշտպանության, անօրինական միգրացիայի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի, ինչպես նաև վիզաների ազատականացման ուղղությամբ համագործակցության հարցեր։

Արփինե Սարգսյանը, որպես ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի Հայաստանի գլխավոր բանակցող, Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային ցուցաբերած աջակցության համար։ Նա անդրադարձել է նաև ֆրանսիական ընկերության հետ պետություն–մասնավոր գործընկերության շրջանակում Հայաստանում ներդրվող կենսաչափական համակարգին՝ նշելով, որ համակարգի գործարկումը կմեկնարկի առաջիկա օրերին։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունն ու ընդլայնել համագործակցության ուղղությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *