Աբրահամ Սադոյան
Ծնվել է
2002 թ․ ապրիլի 24-ին Արագածոտնի մարզի Կոշ գյուղում։
Ընտանիքի միակ որդին էր
Երեք քույրերի եղբայրը, ծնողների մեծ հույսն ու ուրախությունը։
Աչքի էր ընկնում կարգապահությամբ
Մաթեմատիկան սիրելի առարկան էր, մասնակցել էր «Կենգուրու» մրցույթներին՝ ստանալով բարձր միավորներ։
Նպատակ ուներ դառնալ ծրագրավորող
Այդ մասին շատ չէր խոսում․ կծառայեմ, հետո կորոշեմ։
Սկսվեց ծառայությունը
Խնդրել էր, որ շուտ զորակոչվի․ «Տղան պետք է ծառայի»։
Սկսվեց պատերազմը
Ամեն օր զանգում էր՝ օրը չորս-հինգ անգամ, բայց ասում էր, որ Մեղրիի դիրքերում է, պատերազմին չի մասնակցում։
Վերջին զանգը
«Մա՛մ, մեզ տեղափոխում են, մի քանի օր գուցե չկարողանամ զանգել, չանհանգստանաս»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 10, Ջրական։
*«Զինապահ» հիմնադրամը այն կառույցներից է, որի գործունեության հիմքում ընկած են պատասխանատվությունը, հայրենասիրությունն ու զինվորի կողքին լինելու պատրաստակամությունը։
Այն կարևոր աշխատանք է իրականացնում՝ աջակցելով մեր զինվորներին և նրանց ընտանիքներին ու նպաստելով նրանց բարեկեցությանը։
«Զինապահի» գործունեությունը ևս մեկ ապացույց է, որ միասին կարող ենք իրական աջակցությունը վերածել գործի՝ լինելով այնտեղ, որտեղ մեր զինվորն ունի դրա կարիքը։
Աղբյուրը՝ «Զինապահ» հիմնադրամ
