Ազատ Գրիգորյան
Ծնվել է
2002 թ․ հունիսի 4-ին Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Վարորդական դասընթացները, զինվորական ծառայությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Դասարանի տղաների և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Խելոք և լավ ընկեր էր։
Երազում էր
Վարորդ դառնալ, տուն կառուցել։
Յուրահատկություններ
Մաքրասեր, պարզ, բարի բնավորություն։
Վերջին խոսքերն էր
2020 թ․ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։58-ին․ «Ես լա՛վ եմ, հանկարծ չանհանգստանա՛ք»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 10-ին, Հադրութում։
*«Զինապահ» հիմնադրամը այն կառույցներից է, որի գործունեության հիմքում ընկած են պատասխանատվությունը, հայրենասիրությունն ու զինվորի կողքին լինելու պատրաստակամությունը։
Այն կարևոր աշխատանք է իրականացնում՝ աջակցելով մեր զինվորներին և նրանց ընտանիքներին ու նպաստելով նրանց բարեկեցությանը։
«Զինապահի» գործունեությունը ևս մեկ ապացույց է, որ միասին կարող ենք իրական աջակցությունը վերածել գործի՝ լինելով այնտեղ, որտեղ մեր զինվորն ունի դրա կարիքը։
Աղբյուրը՝ «Զինապահ» հիմնադրամ
Հ․Գ․ Լրատվամիջոցը յուրաքանչյուր օր անդրադառնալու է բոլոր զոհված հերոսներին (օրական 1 հոգու):
