Ազգային ժողովում ընթացող Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում Շուշան Սարգսյանի թեկնածության քննարկումը հիշեցնում է փիլիսոփայություն առարկայից քննության հանձնում։

Առավելապես ընդդիմադիր պատգամավորները թեկնածուին տալիս են հարցեր, որոնց նա ամենևին պարատդիր չէ, որ իմանա ոչ այդ պահին, ոչ էլ ընդհանրապես։

Դատական հայցերի քանակը կամ նմանատիպ վիճակագրական տվյալները գտնվում են օպերատորների մոտ և անընդհատ փոփոխվում են։ Թեև թեկնածուն սա պարտավոր չէր իմանար, դա առաջացրել էր պատգամավորներից մեկի զարմանքը։

Շուշան Սարգսյանից պահանջում են ապագային միտված ինչ-որ տեսլականի մասին հայտարարություն՝ հավանաբար մոռանալով, որ մրցակցային հանձնաժողովը կոլեգիալ մարմին է, և պարտադիր չէ՝ անդամը ունենա գործող կանոնակարգերից տարբերվող վիրտուալ կարծիք։

Չարժե արժեզրկել իշխանական թեկնածուներին «սուր»  հարցեր ուղղելու ինստիտուտը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *