Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։

Այս մասին տեղեկացնում են մետրոպոլիտենից՝ նշելով, որ երրորդ շարժասանդուղքի ապամոնտաժման աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում սկսելու և ավարտելու նպատակով երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։

Այս հանգամանքով պայմանավորված՝ հնարավոր են ուղևորների կուտակումներ և հերթեր գործող անցակետերում։

«Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար և շնորհակալություն հայտնում ըմբռնման ու համբերատարության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *