Նոյեմբերի 23-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Ադոնցի փողոցում բախվել են Երևանի 103 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Նիսան» մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ շտապօգնությունը միացրած է եղել լուսաձայնային ազդանշանները և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին տեղափոխելիս է եղել Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։
