Դերասան Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին, հարազատներն ու ընկերները ճանապարհեցին Գերմանիա՝ բուժում ստանալու: Գոռ Հակոբյանն ֆեյսբուքյան էջի սթորի բաժնում լուսանկար է հրապարակել և կից գրել. «Մենք գնացինք»: Հայտնում է Tert.am-ը:

Օդանավակայանից տեսանյութ է հրապարակել նաև Գրիգոր Դանիելյանն ու գրառում արել. «Հիշեք այս օրը: Աստծո օրհնությամբ հանդիպում ենք 10 ամսից: Շնորհակալ ենք բոլոր բարի մարդկանց մեր կողքին լինելու համար»:

Գոռ Հակոբյանը կատակել է, որ Աղաս Մանուկյանը խոստացել է, որ երբ 10 ամսից կրկին հանդիպեն օդանավակայանում, պետք է մերկ պարի: «Մեջքը բաց շորիկով բերդ եմ պարելու»,- տեսանյութում խոստանում է Աղաս Մանուկյանը:

Գոռ Հակոբյանի որդու՝ Ֆելիքսի մոտ հանտնաբերվել է Յուինգի սարկոմա՝ չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ։ Գոռ Հակոբյանը դիմել էր հանրությանը՝ խնդրելով աջակցել որդու բուժման համար։ Պահանջվող գումարը հավաքվել էր 2 օրում:

Սկզբնաղբյուրը՝ Showbiz  լրատվական կայք

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *