Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ։ NEWS.am–ի տեսանյութում երևում է, որ ավտոմեքենայի կեսից ավելին ջրի տակ է, միայն վերևի հատվածն է ջրից վերև։ Քաղաքացիներից մեկը գրկած ավտոմեքենայից դուրս է բերում կնոջը և հասցնում չոր հատված։
Դեպքը տեղի է ունեցել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի գերեզմաններ տանող ճանապարհին։ Քաղաքացին հարակից գյուղի բնակիչ է և ավտոմեքենայով փորձել են անցնել այդ հատվածով։
Բանն այն է, որ Փարաքար–Երևան մայրուղին նորոգման նպատակով փակ է, և իրենք փորձել են այս շրջանցող ճանապարհով անցնել։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
