Արցախից բռնի տեղահանված Կարոլինա Համբարձումյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է դարձել ավանդական ուշու֊սանդա մարզաձևում 48 կգ քաշային կարգում՝ նվաճելով ոսկե մեդալ։

Մրցույթն անց է կացվել այսօր`մայիսի 7֊ին, Ֆրանսիայի Լիոն քաղաքում։

Նրա նվաճումը ոչ միայն անձնական հաղթանակ է, այլև մեծ հպարտություն`հատկապես Արցախի ժողովրդի համար։

«Երբ կանգնում էի մրցահարթակում, իմ սրտում միայն մեկ բան կար՝ արժանի ներկայացնել Հայաստանս ու Արցախս։Այս հաղթանակը պարզապես մեդալ չէ ինձ համար… սա պայքարի, չհանձնվելու ու հավատքի պատմություն է։

Ես Արցախից եմ, ու դա միշտ ուժ է տվել ինձ։

Անկախ դժվարություններից՝ ես սովորել եմ պայքարել մինչև վերջ։ Երբ Եվրոպայի կրկնակի չեմպիոն դարձա Ֆրանսիայում, առաջինը հիշեցի իմ ընտանիքին, իմ մարդկանց, իմ հայրենիքը… որովհետև այս հաղթանակը միայն իմը չէ, այլ բոլոր նրանցը, ովքեր հավատացել են ինձ նույնիսկ ամենաբարդ օրերին։ Յուրաքանչյուր մարզում, յուրաքանչյուր ցավ, յուրաքանչյուր հոգնածություն արժեր այս պահի համար։ Ես ուզում եմ, որ աշխարհը տեսնի՝ որքան ուժեղ ու անկոտրում են արցախցի երեխաները։

Շնորհակալ եմ ընտանիքիս, մարզիչներիս և բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են։ Ես շարունակելու եմ աշխատել ու պայքարել նոր հաղթանակների համար»֊նշել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն Կարոլինան։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *