Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է մայիսի 10-ին CBS News-ի հետ հարցազրույցում։
Նա նշել է, որ հարստացված ուրանը վերցնելու լավագույն միջոցը դիվանագիտությունն է, բայց նաև չի բացառել այն ուժով վերցնելու տարբերակը։
Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետը համոզմունք է հայտնել, որ եթե Իրանը զգալիորեն թուլանա, կամ տեղի ունենա իշխանափոխություն, ապա դա կնշանակի լիբանանյան «Հեզբոլլահ»-ի, պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի և Եմենում գործող հութիների վերջը։
Ավելի վաղ Թրամփը մերժել էր Իրանի պատասխանը` հակամարտության ավարտի հասնելու ամերիկյան առաջարկին։
Սկզբնաղբյուրը՝ Armenpress լրատվական կայք
