Օրեր առաջ Մյունխենում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բավարիա»-ՊՍԺ հանդիպումը:

Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը, որը որդու՝ Ֆելիքսի բուժման նպատակով տևական ժամանակ է, ինչ գտնվում է Մյունխենում, պատմել է, որ թեև հանդիպումը ստադիոնից չեն դիտել, նա որդուն յուրահատուկ անակնկալ է մատուցել:

«Այդ հանդիպմանը մենք, ցավոք, ներկա գտնվել չենք կարողացել, որովհետեւ հասկանալի պատճառներով մեզ մարդաշատ վայրերում լինել չի կարելի: Բայց մեր ընկերների ջանքերի շնորհիվ «Բավարիայի» անգլիացի հարձակվող, լեգենդար ֆուտբոլիստ Հարի Քեյնը հատուկ Ֆելիքսի համար իր ստորագրությամբ գնդակ է ուղարկել: Հուսամ՝ Ֆելոն կուրախանա»,- խոստովանել է Հակոբյանը: Նա ցույց է տվել որդու հույզերը նվերը ստանալիս:

Ամիսներ առաջ Ֆելիքսին ախտորոշել են չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ՝ Յուինգի սարկոմա։ Դերասանը բուժման նպատակով դրամահավաք է հայտարարել, որին բազմաթիվ մարդիկ են արձագանքել, եւ շատ արագ Մյունխենում բուժման համար անհրաժեշտ գումարը հավաքվել է:

Սկզբնաղբյուրը՝ Showbiz  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *