«Սիրելի ընկերներ… շատ կարիքն ունեմ լռելու, մի տևական ժամանակ առանց արտաքին ազդակների մնալու»,-սոցցանցերի իր էջերում գրել է հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ինքը գտնվում է «խայտառակ քամված ու սպառված վիճակում»։
«Համատարած փակ դռների մեջ ապրելով դժվար է ստեղծագործել, աշխատել, նոր բան անել… էլ չասեմ՝ կայուն մնալ: Իրոք դժվար է: Ժամանակ է պետք, որ մի քիչ վերականգնվեմ ու հասկանամ հետագա անելիքներս… Կհանդիպենք օրեր անց՝ թարմ ուժերով և իհարկե չհանձնվելու հաստատ միտումով»,- նշել է դերասանուհին։
Սկզբնաղբյուրը՝ Showbiz լրատվական կայք
