Մեծ Բրիտանիան պայմանավորվել է 210 միլիոն ֆունտ ստերլինգի (280 միլիոն դոլար) հարստացված ուրան մատակարարել Ուկրաինայի ատոմակայանների համար։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը։
«Մեծ Բրիտանիան առաջիկա երկու տարիներին կապահովի ուկրաինական ատոմային էլեկտրակայանների անխափան աշխատանքը։ Այդ նպատակով բրիտանական պետական արտահանման-վարկային «UK Export Finance» գործակալությունը 210 միլիոն ֆունտ ստերլինգի աջակցություն կտրամադրի, ինչը թույլ կտա բրիտանական «Urenco» ընկերությանը հարստացված ուրան մատակարարել Ուկրաինայի ԱԷԿ-ների օպերատոր «Էներգոատոմ» ընկերությանը», – նշված է հաղորդագրության մեջ։ Ինչպես հստակեցնում է վարչապետի գրասենյակը, այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունիսի սկզբին Լոնդոնում Քիր Սթարմերի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
