Ռուսաստանի կողմից հայկական ծաղիկների ներմուծման արգելքի ֆոնին Հայաստանը դիվերսիֆիկացնում է արտահանման շուկաները։
Հայաստանն արդեն իսկ ծաղիկների մեկ խմբաքանակ՝ 5500 ծաղիկ է արտահանել Լատվիա։
Հայկական ծաղիկների մեկ խմբաքանակ էլ արդեն Ուկրաինա է հասել։ 1 բեռնատարով Ուկրաինա է արտահանվել 9500 ծաղիկ, առաջիկայում էլ Ուկրաինա կհասնի հայկական ծաղիկներով բեռնված երկրորդ բեռնատարը։ Մոտավորապես նույնքան ծաղիկ էլ երկրորդ բեռնատարում է։
Մարատ Հակոբյանի տեղեկություններով՝ հայկական ծաղիկների՝ Ուկրաինա հասած առաջին խմբաքանակը գրեթե իրացվել է, իսկ երկրորդ բեռնատարն առաջիկա օրերին արդեն կլինի Ուկրաինայում։
Նա նաև նշեց, որ սոցցանցերում արդեն իսկ տեսանյութեր են տարածվում, որոնցում ծաղկի խանութների սեփականատերերը ցուցադրում են իրենց ստացած հայկական ծաղիկները և հայտնում դրանց վաճառքը սկսելու մասին։
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
