Քննիչները այսօր առավոտյան կապարակնքել են «Արարատ» թենիսի ակումբի և կորտերի դռները: Այս մասին փոխանցում է «Ազատությունը»:

Ոստիկանության աշխատակիցն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դեպքի վայրի զննության է կատարվում, այլ մանրամասներ չհաղորդեց:

Թենիսի աջակցության հայկական հիմնադրամի նախագահ Յուրի Մկրտչյանը պատմեց. «Ժամը 10-ն անց էր, մտան երկու հոգի, ներկայացան՝ Քննչական վարչություն, հետներն էլ մի 5-6 ոստիկան, ասացին, իրենք ունեն որոշում, պետք է կորտերի ամբողջ տարածքը պլոմբեն, տվեցին ժամանակ, որ դուրս գանք տարածքից»:

2024 թվականին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր Օղակաձև այգու կորտերը քանդվելու ու թենիսի ակումբը տեղափոխելու մասին։ Կապ ունի՞ այսօրվա տեղի ունեցածը այս հայտարարության հետ, դեռևս պարզ չէ:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *