Շվեյցարիայում պատերազմի ավարտի բանակցությունների շարունակության շրջանակներում իրանական պատվիրակությունը կգլխավորի Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը, ամերիկյան պատվիրակությունը՝ Ջեյ Դի Վենսը։
«Առայժմ հայտնի չէ՝ ստորագրումը կանցկացվի էլեկտրոնային ձևաչափով, թե ոչ։ Ստորագրումից հետո կսկսվեն հետագա քննարկումները։ ԱՄՆ-ի կողմից մասնակցում է Վենսը, իսկ Իրանի կողմից՝ Ղալիբաֆը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը։ Այն նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։
Սկզբնաղբյուրը՝ 24 news լրատվական կայք
