Թեև «Միասնության թևեր» կուսակցության լիդերներից Լիպարիտ Դրմեյանը անխնա քննադատում է (ինչի հետ ամբողջությամբ համակարծիք ենք, խմբ.) իշխանությունների քայլերը և անցկացրած ընտրությունները, նրա փոխկապակցված անձ կինը` Աստղիկ Կարամանուկյանը, շարունակում է բարձր պաշտոն զբաղեցնել Կենտրոնական բանկում՝ ղեկավարելով ԿԲ ֆինանսական դիտարկման կենտրոնը։
Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ ընտրություններից անմիջապես հետո նախաձեռնվել են տարատեսակ վարույթներ` ուսումնասիրելու մասնակից կուսակցությունների նախընտրական հիմնադրամների եկամուտների և ծախսերի օրինականությունը, կարող է առաջանալ շահերի բախում առ այն, որ կոնկրետ դեպքով «Միասնության թևեր» կուսակցությանը վերագրվել է 926 միլիոն դրամի շրջանակներում կատարված առերևույթ ապօրինի ծախսեր, որոնց իսկությունը կարող է բացահայտվել առավելապես Կենտրոնական բանկին հասու գործիքակազմերի միջոցով։
