The Athletic-ը կազմել է ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ առաջին տեղում նշելով աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ՄԼՍ-ի չեմպիոն, ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին, որը 8 գոլ է խփել այս առաջնությունում։
Երկրորդ տեղում է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, որը նույնպես 8 գոլ է խփել։
Եռյակը եզրափակում է Անգլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» 23-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, որը 6 գոլ է խփել։
- Լիոնել Մեսի (Արգենտինա)
- Կիլիան Մբապե (Ֆրանսիա)
- Ջուդ Բելինգեմ (Անգլիա)
- Հարի Քեյն (Անգլիա)
- Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա)
- Մայքլ Օլիսե (Ֆրանսիա)
- Ուսման Դեմբելե (Ֆրանսիա)
- Աշրաֆ Հակիմի (Մարոկկո)
- Վինիսիուս Ժունիոր (Բրազիլիա)
- Էմերիկ Լապորտ (Իսպանիա)
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
