Ազգային ժողովը նոյեմբերի 19-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը։ «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի շուրջ իրենց տեսակետներն ու դիրքորոշումներն են շարունակել հայտնել պատգամավորները։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտների բյուջեն Կառավարության նախորդ ծրագրի մեկնարկի՝ 2021 թվականի համեմատ ավելացել է ավելի քան 2,5 անգամ։
Նախատեսվել է 2027 թվականին այս ուղղություններին հատկացնել ավելի քան 435 մլրդ դրամ՝ իրականացնելու համար 23 բյուջետային ծրագիր և 193 միջոցառում։
Նախարարի խոսքով կապիտալ ծախսերի համար 2018 թվականին հատկացվել էր ընդամենը 1,3 մլրդ դրամ, իսկ 2025 թվականին նախարարության համակարգման ոլորտների փաստացի կատարված կապիտալ ծախսերը կազմել են 129,3 մլրդ դրամ։
2026 թվականի պլանով կապիտալ ծախսերի համար նախատեսված է 165,5 մլրդ դրամ, 2027 թվականին դրանց համար նախատեսված է հատկացնել 164,4 մլրդ դրամ, ինչը կազմում է նախարարության ընդհանուր հատկացումների 37,7 տոկոսը։
Նախարարը հաջորդիվ անդրադարձել է գալիք տարի իրականացվելիք ծրագրերին և միջոցառումներին։
Ժաննա Անդրեասյանը պատասխանում է պատգամավորների բազմաբնույթ հարցերին։
