Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան

Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, ում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: ՀՀ Կառավարությունում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և…

Անգլիան Քեյնի դուբլի շնորհիվ կամային հաղթանակով դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության թիմի նկատմամբ աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում։ ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում տեղի ունեցած խաղում գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առաջինը գոլը…

Ամբերդում արժեքավոր գտածոներ են հայտնաբերվել․ շուտով կմեկնարկեն պեղումները

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում իրականացվող վերականգնման և մաքրման աշխատանքների արդյունքում նոր բացահայտումներ են ի հայտ գալիս։ Այս տարի, թեև հնագիտական պեղումները դեռ չեն մեկնարկել, հնագետների վերահսկողությամբ իրականացվող մաքրման աշխատանքների ընթացքում…

Հայաստան եկած դատախազներին Վարդապետյանը նվիրել է «Գիրք Դատաստանի» աշխատության անգլերեն թարգմանությունը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակում անցկացվող համաժողովին մասնակցելու նպատակով եվրոպական երկրներից ժամանած դատախազներին այսօր նվիրել է Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատության վերահրատարակված անգլերեն թարգմանությունը: Հիշեցնենք,…

ՀՀ ԶՈւ-ում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

Հայաստանի զինված ուժերում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, նշանակվել են բանակային կորպուսների նոր հրամանատարներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր,…

ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին Կանադայի…

Իրանում Իսրայելի՝ Մոջթաբա Խամենեիին ուղղված սպառնալիքները անվանել են պետական ահաբեկչություն

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր-Սաիդ Իրավանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին բողոք է ուղղել՝ կապված Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի այն հայտարարությունների հետ, թե Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին դատապարտված է մահվան,…

ԵՄ ավիացիոն գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից

Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունը նախազգուշացնող հայտարարություն է արել՝ հորդորելով ավիաընկերություններին շարունակել խուսափել Իրանի օդային տարածքով թռիչքներից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործակալությունը նշել է, որ նույն զգուշացումը վերաբերում է նաև…