Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հարավարևմտյան քամու ուժգնացում՝ մինչև 16-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին ևս մի փոքր կնվազի: Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչև 16-19 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +19+21 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում․

Շիրակում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +13+16,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +13+16,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +15+18,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,

Լոռիում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+20,

Տավուշում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+23,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+15,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +14+18,

Արարատում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +20+23,

Արմավիրում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +20+23,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +12+15,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+23,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +21+25,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +17+20։

Սկզբնաղբյուրը՝ News.am  լրատվական  կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *