Վրաստանում անցկացված Ակակի Կակուրաիձեի անվան միջազգային մրցաշարից Կարեն Աղամալյանի գլխավորած բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը վերադարձել է 6 մեդալով։
Առաջնության արծաթե մեդալակիր են դարձել 50 կգ քաշակօմ Տիգրան Կիրակոսյանը, 70 կգ քաշային Արտյոմ Սիմոնյանը և 80 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը։
Վահրամ Դովլաթբեկյանը (55 կգ), Ալեն Ստեփանյանը (75 կգ) և գերծանր քաշային Արամ Թումանյանը նվաճել են բրոնզե մեդալ։ Մրցաշարին մասնակցել են 10 երկրի բռնցքամարտիկներ։
Սկզբնաղբյուրը՝ Sport.news լրատվական կայք
