Հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ավելի ուշ պարզվել է նաև, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ, և մայրը հայտնել է, որ երկուսն էլ չկան։ Նախնական տեղեկություններով՝ 2 հոգի են ընկել գետը։
Հունիսի 15-ին Վանաձոր քաղաքում 7-ամյա և 13-ամյա քույրերին Փամբակ գետում հայտնաբերելու աշխատանքներին միացել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներ և նույն կենտրոնի ջրասուզակներ, որոնց հետ են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության ենթակա հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները:
Այժմ որոնողական աշխատանքները շարունակվում են։
Մարիաննա Արամյան
