«Միասնության թևեր» կուսակցությունը դիմելու է Սահմանադրական դատարան՝ հունիսի 7–ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ու վերաքվեարկություն նշանակելու պահանջով։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը։
«Այնտեղ կետեր կան, թե Սահմանադրական դատարանն անվավեր ճանաչելուց հետո ինչ գործողություններ է իրականացնում։ Մեր պահանջն է, որ ՍԴ-ն անվավեր ճանաչի ԿԸՀ–ի՝ ԱԺ ընտրությունները կայացած համարելու և մանդատների բաշխման վերաբերյալ հունիսի 14–ի որոշումը»,– ասաց նա։
Դրմեյանը ՍԴ դիմելու պահանջի հետ կապված այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ չեն ցանկանում բացահայտել իրենց ամբողջ գործիքակազմը։ Նրա խոսքով՝ կուսակցությունը զուգահեռ մի քանի այլ իրավական գործընթացներ է իրականացնելու։ Նա կրկին շեշտեց, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ընտրողների իրական կամքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *