Ջեյմս Ուեբի տիեզերական աստղադիտակն օգտագործող աստղագետները զարմանալի հայտնագործություն են կատարել. XMM-VID1-2075 գալակտիկան, որը գոյություն ուներ, երբ տիեզերքը 2 միլիարդ տարեկանից պակաս էր, չի պտտվում: Նախկինում այս երևույթը նկատվել էր միայն ամենազանգվածային և հասուն գալակտիկաներում, որոնք գտնվում են մեզ շատ ավելի մոտ ժամանակի և տարածության մեջ,- հայտնել է Բեն Ֆորեսթը` Nature Astronomy-ում հրապարակված ուսումնասիրության առաջին հեղինակը:

Տեսությունների համաձայն` առաջին գալակտիկաները պետք է պտտվեն ձգողականության և գազի հոսքի ազդեցության տակ: Պտտման բացակայությունը սովորաբար տեղի է ունենում միլիարդավոր տարիների միաձուլումներից հետո, երբ աստղերի շարժումները դառնում են քաոսային:

Հետևաբար, այն փաստը, որ XMM-VID1-2075 գալակտիկան արդեն իսկ «դանդաղ պտտվող» է, պարունակում է մի քանի անգամ ավելի շատ աստղեր, քան Ծիր Կաթինը և չի ձևավորում նոր աստղեր, մեծ անակնկալ էր:

Սկզբնաղբյուրը՝ New-science  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *