Հայաստանի առանձին շրջաններում մայիսի 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ օդերևութաբանները կանխատեսում են հարավարևմտյան քամու ուժգնացում՝ մինչև 16-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին ևս մի փոքր կնվազի: Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչև 16-19 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +19+21 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում․
Շիրակում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +13+16,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +13+16,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +15+18,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,
Լոռիում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+20,
Տավուշում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+23,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+15,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +14+18,
Արարատում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +20+23,
Արմավիրում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +20+23,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +12+15,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+23,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +21+25,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +17+20։
Սկզբնաղբյուրը՝ News.am լրատվական կայք
