«ՀՀ Կառավարության համար առաջնահերթ է պահպանել պարտքի բեռը 50 տոկոսից ներքև շրջանակում»:

Այս մասին Ազգային ժողով նիստին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2025 թվականի պետական բյուջեի կատարողականը:

«Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի, ինչը հնարավորություն կտա պարտքի սպասարկման ծախսերը բյուջեի եկամուտներում 12,1 տոկոսից նվազեցնել 10 տոկոսի՝ ավելի մեծ տարածք ստեղծելով սոցիալական և մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված մեր նախաձեռնությունների համար:

2025 թվականին Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը կազմել է 47,2 տոկոս՝ նախորդ տարվա համեմատությամբ նվազելով 0,5 տոկոսային կետով:

Դա հնարավոր է դարձել պետական բյուջեի պակասուրդը չափավոր մակարդակում պահպանելու, ինչպես նաև մակրոտնտեսական կայուն միջավայր ձևավորելու շնորհիվ: Պետական բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 3,7 տոկոսը՝ պլանավորված 5,5 տոկոսի փոխարեն»,- ասել է նա:

Սկզբնաղբյուրը՝ Armtimes  լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *