Հնդկաստանի իշխանությունները մինչև հունիսի 22-ը երկրում արգելափակել են «Telegram» մեսենջերը,- հայտնում է Reuters-ը։ Սահմանափակումները մտցվել են այն օրենքի համաձայն, որը կառավարությանը իրավունք է տալիս արգելափակել կայքերն ու հավելվածները՝ «հանուն Հնդկաստանի ինքնիշխանության»։

Կրթության նախարարության տվյալներով՝ խարդախները «Telegram»-ն օգտագործել են այն դիմորդներին խաբելու համար, որոնք պատրաստվում էին հանձնել բժշկական քոլեջների ընդունելության համապետական քննությունը (NEET)։

Հնդկաստանի կառավարությունից հայտնել են, որ մեսենջերի արգելափակումը ժամանակավոր բնույթ է կրում։

Սկզբնաղբյուրը՝  News.am   լրատվական կայք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *