Թուրքիայում սեպտեմբերին գրանցվել է վերջին հինգ տարվա ամենացածր գնաճը

Թուրքիայում սեպտեմբերին սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 29,7%-ով, հայտնում է Trading Economics-ը՝ վկայակոչելով TurkStat-ի տվյալները։ Սա աճի նվազագույն տեմպն է գրեթե հինգ տարվա ընթացքում (2021 թվականի նոյեմբերից ի վեր)։…

Հիացած եմ Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով․ ԱՄՆ փոխպետքարտուղար

Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ռայլի Բարնսը շնորհակալություն է հայտնել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին՝ Էջմիածնում իրեն հյուրընկալելու համար։ «Անհավանական տպավորություններով եմ հեռանում Հայաստանից․ հիացած եմ Հայաստանի…

Մետրոպոլիտենը փոխում է «Երիտասարդական» կայարանի շարժասանդուղքները.Realpost.am

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը նախատեսում է ձեռք բերել նոր շարժասանդուղքներ՝ «Երիատասարդական» կայարանի համար։ Գնմանը տրամադրվելու է 810 միլիոն դրամ, ինչը մակերեսային ուսումնասիրությունների տվյալներով համարվում է աստղաբաշխական թիվ, քանզի նոր…

«Սիթիի» հացի և լավաշի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

«Սիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հացի և լավաշի արտադրամասում (ք. Երևան) իրականացվել է վերահսկողություն, որի ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝ – արտադրական շինությունների…

Անահիտ Ավանեսյանը տեղյակ չէ, թե որտեղ է աշխատում ամուսինը․ Realpost.am

Առողջապահության նախարարի հայտարարագրի համաձայն՝ նրա ամուսինը «Արտստեպ» ՍՊԸ-ի աշխատակից է, ամուսնու հայտարարագրի համաձայն՝ նա վարձատրվում է «Հարթտեք» ՍՊԸ-ից, որը հանդիսանում է ոսկյա զարդերի խանութ։ Միաժամանակ հայտնի է, որ Ավանեսյանի ամուսինը…

Եմենի բանակը հարձակվել է մայրաքաղաք Սանայի վրա

Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության կողմում գործող զինված ուժերը հարձակում են սկսել մայրաքաղաք Սանայի ուղղությամբ։ Այն գտնվում է Եմենի հյուսիսում իշխող շիական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման վերահսկողության տակ։ «Սանայի նկատմամբ վերահսկողությունը…

Առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել որպես Հանրային ծառայողի օր․ ԱԺ

Առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել որպես Հանրային ծառայողի օր։ Այս մասին հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե…

Քննարկվել են COP17-ի շրջանակում ԿԳՄՍ նախարարության և ենթակա կառույցների մասնակցությանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարի տեղակալը,…

Երևանում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման և վերաինտեգրման խնդիրներին

Հոկտեմբերի 16-ին Երևանում կանցկացվի Libertas միջազգային համաժողովը, որը նվիրված է Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակին, նրանց ազատ արձակման հնարավոր ուղիներին, ազատ արձակված գերիների սոցիալական խնդիրներին, հասարակության վրա գերության հոգեբանական ու…